20-30 տարի հետո ռոբոտները կկարողանան սեքսով զբաղվել. փորձագետներ


23:32 , 23 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Մարդիկ արդեն վաղուց երազում են այն մասին, որ մեքենաները կարողանան ինքնարտադրվել, իսկ որոշ փորձագետների կարծիքով` դա կարող է իրականություն դառնալ մոտ ապագայում` հաղորդում է The Mail Online-ը:

Արհեստական ինտելեկտ ստեղծող ինժեներներից մեկը կարծում է, որ ռոբոտները կկարողանան սեքսով զբաղվել միմյանց հետ, որպեսզի սերունդ տան և այդ սարսափելի աշխարհը կարող է ավելի մոտ լինել, քան մենք պակերացնում ենք: Մեկ այլ փորձագետի կարծիքով` ռոբոտների բեղմնավորումը կարող է իրականություն դառնալ առաջիկա 20-30 տարիներին:

Փորձագետների կարծիքով` սեքսը կպաշտպանի ռոբոտներին համակարգչային վիրուսներից այնպես, ինչպես պաշտպանում է մարդկանց վիրուսներից: Ռոբոտների միջև սեռական ակտիվությունն ավելի հուսալի կդարձնի դրանց և կարագացնի էվոլյուցիան: