Գործ ունենք հիվանդ օրգանիզմի հետ. ԼՂՀ Նախագահի մամլո խոսնակը` Ադրբեջանի վարած քաղաքականության մասին


23:17 , 23 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Մենք գործ ունենք հիվանդ օրգանիզմի հետ. Ադրբեջանում հայատյացության քաղաքականություն են վարում, Ալիևն էլ հայտարարում է, թե Երևանը ադրբեջանական հող է, և իրենց սերունդները պետք է այնտեղ ապրեն, որպեսզի շեղի բնակչության ուշադրությունը երկրում առկա բուն խնդիրներից:

Tert.am-ի հետ զրույցում ԼՂՀ Նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն այսպես մեկնաբանեց ադրբեջանական մամուլի տարածած հայտարարությունը, թե հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի կապիտան է զոհվել:

«Ուզում են կոծկել ամեն ինչ: Երբ նրանք դիվերսիոն գործողություն են իրականացնում, բայց անհամեմատ ավելի մեծ կորուստներ են տալիս (իհարկե՝ քանակական առումով համեմատելը ճիշտ չէ, որովհետև մեկ հային մենք նույնիսկ՝ ամբողջ ադրբեջանական բանակի հետ չենք համեմատի), իմաստազրկվում է այդ դիվերսիոն գործողությունը»,-ասաց Դավիթ Բաբայանը:

ԼՂՀ Նախագահի մամլո խոսնակն այն համոզմանն է, որ ադրբեջանցիներն իրենց քաղաքականությունն ավելի ճիշտ ներկայացնելու, երկրի ներսում սոցիալական պոռթկումն ինչ-որ կերպ կասեցնելու համար իրենց կորուստների մասին հայտնում են (չեն կարող չհայտնել.Դ. Բ.) ավելի ուշ, քան եղել է:

«Պարզապես՝ ներկայացնում են որպես պատահար. մեկին օձն է կծել, մեկը հոսանքահարվել է, թունավորվել է և այլն: Սրանով ևս մեկ անգամ ցույց են տալիս ադրբեջանական պետության, իրենց քարոզչական մեքենայի տհաճ կերպարը»,-շեշտեց Դավիթ Բաբայանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ