ԱՄՆ-ում ձերբակալել են երկրի պատմության մեջ խոշորագույն գողության կասկածյալներին


22:30 , 23 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ում ձերբակալվել են գողության մեջ կասկածվող հինգ անձինք` հաղորդում է Associated Press-ը:

Նրանք կասկածվում են 1978 թ. դեկտեմբերի 11-ին Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայանում` Lufthansa ավիաընկերության տերմինալում կատարված գողության մեջ, որն ամենախոշորն է ԱՄՆ-ի պատմության մեջ: Հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն ֆիլմ է (Goodfellas) նկարահանել այս կողոպուտի մասին:

Այն ժամանակ հանցագործները հափշտակել էին 5 միլիոն դոլար կանխիկ գումար և շուրջ 1 միլիոն դոլարի թանկարժեք զարդեր: