22:18 , 23 հունվար, 2014
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր` հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ 58-ամյա Սպարտակ Քոսակյանի վարած «KIA-Sorento» մակնիշի ՊՆ 0039 Մ համարանիշի և Փարաքար գյուղի բնակիչ 53-ամյա Մկրտիչ Ավագյանի վարած «Lexus» մակնիշի 88 PP101 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով «Lexus» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի երկաթյա արգելապատնեշներին, ու եթե դրանք չլինեին, մեքենան կգլորվեր ձորը: Վթարի վայր են ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ