ԱՄՆ-ն տեղեկություն չունի Ադրբեջանական դիվերսիայի մասին


21:32 , 23 հունվար, 2014

ԱՄՆ Պետդեպի կոչը Հայաստանին և Ադրբեջանին հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իբրև հավասարակշռություն են պահպանում, սակայն դրանով նպաստում են նաև ոչ խաղաղությանը: 
Ադրբեջանը դիվերսիա է անում, Հայաստանին են կոչ անում, այ քեզ քաղաքականություն: Պապս կասեր էդ ձեր կոչերն ու հորդորները փաթեթով հավաքեք ու տեղավորեք տաքուկ վայրերում նեղ օրվա համար: 
Մեզ նման կոչերն ու հորդորները ոչինչ չեն տալիս: 
Մինչև կոչ անելն էլ Պետքարտուղարի խոսնակի մակարդակով հայտարարվեց, որ տեղեկություն չունեն Ադրբեջանական դիվերսիայի մասին: 
Մի կոչ էլ ես անեմ ԱՄՆ Պետդեպին՝ լավ կլինի պարտավորությունները կատարելիս անաչառ լինեք և խաղաղ կարգավորմանը խոչընդոտող հայտարարություններց զերծ մնաք: