19:32 , 23 հունվար, 20141in.am-ը գրում է.
Բունդեսվերի զինվորներին, համաձայն նոր դրես-կոդի կանոնների, արգելվում է անել պիրսինգ լեզվի վրա, պոռնոգրոֆիկ բնույթի դաջվածքներ, ինչպես նաև տեղադրել իմպլանտներ:
Դաջվածքները թույլատրվում են միայն այն դեպքում, եթե դրանք ծածկվում են հագուստով:
Արգելքի տակ են հայտնվում այն նկարները, որոնք կրում են «խտրական կամ պոռնոգրաֆիկ բնույթ, ինչպես նաև խախտում են Սահմանադրության արժեքներն ու չափանիշները՝ հայտնում է RIA Novosti-ն:
Համաձայն կանոնների՝ «մորուքները պետք է լինեն խնամված»: Գլխի մազերը չպետք է հասնեն համազգեստի օձիքին:
Նորաձև սանրվածքները խրախուսվում են, սակայն սանրվածքը «չպետք է աչքի ընկնի», ինչը բացառում է գլխի վրա իրոկեզը: