Վարդան Պետրոսյանի գործով նախաքննությունն ավարտվել է


19:06 , 23 հունվար, 2014

Վարդան Պետրոսյանի գործով նախաքննությունն ավարտվել էPanorama.am-ը գրում է.

Երևան-Եղվարդ ճանապարհին 2013 թվականի հոկտեմբերի 20-ին տեղի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն այսօր պաշտոնապես ավարտված է համարվել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց տուժող կողմի ներկայացուցիչ, Փաստաբանների պալատի փաստաբան, ավտովթարների գործերով մասնագետ Ռուբեն Բալոյանը:

Այսօր նախաքննական մարմինը նախաքննության ավարտի մասին հայտնել է կողմերին և հնարավորություն տվել ծանոթանալ գործով ձեռք բերված նյութերին: Կողմերի` գործի նյութերին ծանոթանալուց հետո այն կուղարկվի դատարան:

Նկատենք, որ արդեն դատարանում փաստաբան Ռուբեն Բալոյանը բացի Արթուր Հակոբյանից, կներկայացնի նաև տուժողների իրավահաջորդներ Աննա Կարապետյանի և Նաիրա Հայրապետյանի, ինչպես նաև մյուս տուժողներ՝ Էմմա, Տաթևիկ և Հայկ Հակոբյանների շահերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ