Իրավիճակը սահմանագծում թելադրել և թելադրում է հայ զինվորը.Արծրուն Հովհաննիսյան


18:48 , 23 հունվար, 2014

Times.am-ը գրում է.

Երեկ երեկոյան  տեղեկատվություն ատարծվեց, որ հակառակորդը կրկին Տավուշի հատվածում խախտում է հրադադարի ռեժիմը: Նման խախտումները վերջին ժամանակներս պարբերական են դարձել: Այս և հայակական բանակի կողմից պատասխան հարվածների մասին  Times.am-ի թղթակիցը խոսել է ՀՀ ՊՆ-ի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ.

«Երեկ երեկոյան հակառակորդն արդեն երրորդ գիշերն անըդմեջ խախտում է հրադադարի ռեժիմը և բավականին մեծ քանակով: Անցյալ գիշեր եղել է երեք հարյուր կրակոց: Հիմանականում վախից են կրակում, մեղավորության զգացում ունեն: Գիտեն, որ հանցանք են կատարել և դրա համար պատժվելու են: Նրանք ինտենսիվ կրակոցների միջոցով փարձում եմ հաղթահարել իրենց բարդույթը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ