11:46 , 22 հունիս, 2012
Մարդ ձեզնից բան չհասկացավ, այ ախպեր: Մեկ ամեն օր ասում էիք, թե ընդդիմությունը ոչ մի դեպքում չպիտի մտներ խորհդարան, պիտի բոյկտեր ե՛ւ ընտրությունները, ե՛ւ ընտրությունների արդյունքները, հիմա էլ նույն մարդիկ գրում են, թե էս ի՛նչ լավ ա, որ ընդդիմություն կա խորհդարանում, ու որ էդ ընդդիմությունը տեղն ա դնում հանրապետականներին, ու .....պարզվում ա էդ սաղ Սերժն ա տենց դասավորել, որովհետեւ ինքը հոգու խորքում լավն ա ու լավ բաներ ա ուզում: Lragir.am, Նաիրա Հայրումյան: Ի՞նչ ասեմ, որ նեղացող չլինի: Մտքի գերճկունությո՞ւն: )