Ջուսը՝ «տառական» ուտելու և այլ զոհողությունների մասին


18:36 , 23 հունվար, 2014

Երգչուհի Ջուսը, ով իր տեսահոլովակներում միշտ ի ցույց է դնում իր էպոտաժային կերպարը` պանկ մազեր, սադո-մազո դետալներ, այս անգամ հանրությանը ներկայանում է որպես դերասանուհի:

Ըստ նրա, իր խաղացած կերպարը բավականին նման է իրական Ջուսին իր գժություններով և կերպարով: Կինոկատակերգության և երգչուհի-դերասանուհի կերպարի մասին ArmՏtar.am-ը զրուցեց նրա հետ:



Ինչպե՞ս ստացաք ֆիլմում նկարահանվելու առաջարկը:
Առաջարկը ստացել եմ ռեժիսոր Էդուարդ Շահնազարյանից և պրոդյուսեր Ալիկ Հակոբյանից:  Հանդիպեցինք, քննարկեցինք կերպարս,  և ես մեծ սիրով ընդունեցի  նրանց առաջարկը: Ֆիլմը կրիմինալ կոմեդիա է՝ 18+ հանդիսատեսի համար : Երբ ծանոթացա դերի և կերպարի հետ,  հասկացա, որ ինձ հեշտ կլինի այն ներկայացնել, քանի որ այն  շատ նմանություններ ունի ինձ հետ՝ գժական և փախած կերպար է լինելու : Նման է Ջուսնին , բայց խոսքը երգչուհի Ջուսի մասին չէ:

Այսինքն այն կերպարը, որը ներկայացնելու եք, ավելի շատ  իրակա՞ն կյանքում ապրող Ջուսն է: 
Այո՛,  կարելի է ասել՝ ինչ-որ կողմով նման է ինձ:

Շարունակությունը` այստեղ