Ո՛չ մի լարվածություն, ո՛չ մի խուճապ. սահմանամերձ Այգեպարում ու Ներքին Կարմիրաղբյուրում ամեն մարդ իր գործին է


18:30 , 23 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Չնայած օրերս ադրբեջանական կողմից իրականացված դիվերսիոն հարձակմանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում կյանքը շարունակում է նույն հունով ընթանալ. ամեն ինչ հանգիստ է, լարվածություն չկա, ամեն մարդ իր գործին է, այս մասին Tert.am-ին փոխանցեց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը՝ վստահեցնելով, որ ոչ մի խնդիր չկա:

«Չէ, չէ, լարվածություն չկա, ամեն ինչ նորմալ է, մեր դիրքապահները լրիվ պատրաստ են, ամեն ինչն իր տեղում ա, ամեն ինչ իր ժամանակին հասցնում են, մեկին տասն էլ պատասխանում են»,- ասաց գյուղապետը և ավելացրեց. «Որ մեր հրամանատարը թույլ տա, հաստատ կմտնենք ու էդ գյուղերը վարի կտանք: Ո՞ւր ա, էդ պատերազմը սկսվի, գնանք դրանց վերացնենք, մեր սահմանն էլ ահագին դենը կգնա, ու կրակոց չենք լսի էլ»:

Հարցին, թե արդյոք բնակչության շրջանում խուճապ կա, Անդրանիկ Այդինյանը պատասխանեց. «Էն 1990-ական թվականներին, որ տանկը կրակել ա գյուղերի վրա, անգամ այդ ժամանակ խուճապ չի եղել, հիմա որտեղի՞ց պիտի լինի: Չէ, հերոս ժողովուրդ են, ծնողները հերոս էրեխեք են մեծացնում։ Իմ փոքր էրեխեքը արդեն գիտեն՝ թուրքերը փոքր տրամաչափի զենքով են կրակում, թե մեծ»:

Շարունակելով նկարագրել գյուղի ժողովրդին՝ գյուղապետն ընդգծեց. «Մեր գյուղի ժողովուրդը ռիսկով, դուխով ժողովուրդ է, ոչ մի խնդիր չկա: Էստեղ ենք ծնվել, էստեղ մեծացել, մեր հայրենիքը մեր սահմաններից ա սկսվում, եթե մեր հայրենիքը մենք չպաշտպանեք, ո՞վ պիտի պաշտպանի: Թուրքն ո՞ւմ շունն ա, որ մեզ վախեցնի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ