Կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ամենասեքսուալ աստղերի էրոտիկ լուսանկարները (8 Photo)


13:30 , 24 հունվար, 2014

 1  Ջոաննա Կրուպա

Ջոաննա Կրուպան ամերիկացի մոդել և դերասանուհի է: Նրա ռիելիթի շոուները՝ «Երբ պարում են աստղերը», «Լեհաստանի հաջորդ թոփ մոդելը» և «Մայամիի իսկական տանտիրուհիները», բավականին հայտնի են: 2009 թ. դեկտեմբերի 2-ին PETA-ն թողարկեց մի պաստառ, որում Կրուպան պատկերված է մերկ վիճակում: Նրա ձեռքին մի խաչ կա, որը որոշ չափով ծածկում է նրա բարեմասնությունները: Կրուպան պատկերված է իբրև կաթոլիկ եկեղեցում ճախրող հրեշտակ: Գովազդի հաղորդագրությունը հետևյալն է. «Հրեշտակ եղեք կենդանիների համար: Միշտ որդեգրեք շներին, երբեք մի գնեք նրանց»: Կրուպան նախկինում մերկ վիճակով հայտնվել էր PETA-ի երեք այլ գովազդներում: Դրանք բոլորն էլ բնական մորթի կրելու դեմ էին ուղղված:   

 2  Ջեսիկա-Ջեյն Կլեմենտ


Ջեսիկա-Ջեյն Կլեմենտը հայտնի բրիտանացի մոդել, դերասանուհի և հաղորդավարուհի է, ով ամենից հայտնի է BBC-ի «Իսկական թոհուբոհ» հեռուստածրագրով: 28-ամյա դերասանուհին սիրում է կենդանիներին և մասնակցում է կենդանիների իրավունքների պաշտպանությանն ուղղված քարոզարշավներին: Նա համագործակցել է PETA-ի հետ և դատապարտել կենդանիների վրա կոսմետիկական միջոցների փորձարկումը:  

 3  Թրեյսի Բինհեմ


Թրեյսի Բինհեմն ամերիկացի դերասանուհի, մոդել և հեռուստահաղորդավարուհի է: Բինհեմը բուսակեր է: Նա PETA-ի անդամներից է և մասնակցել է PETA-ի կազմակերպած «Ես կնախընտրեմ մերկ լինել, քան բնական մորթի կրել» ակցիային:    

 4  Սյուզաննա Մակքեյբ


Սյուզաննա Մակքեյբն Իռլանդիայի առաջին աստղն էր, ով ամբողջովին մերկ հանդես եկավ բնական մորթի կրելու դեմ ուղղված այս ակցիայում:  2008 թ.-ին նա Միսս Տիեզերք մրցույթի կիսաեզրափակիչ փուլ դուրս եկավ: Սյուզաննան ունի և՛ գեղեցկություն, և՛ խելք: Նա բակալավրի աստիճան ունի հոգեբանության գծով և մագիստրոսի աստիճան՝ բիզնեսի գծով: Նա մասնակցել է Կանադայում անցկացվող՝ փոկերի ամենամյա սպանդի դեմ ուղղված քարոզարշավին (Կանադայում փոկերին սպանում են նրանց մորթու համար):   

 5  Էլիզաբետա Կանալիս


Էլիզաբետա Կանալիսն իտալացի դերասանուհի է: Նա մերկ լուսանկարվել է «Ես կնախընտրեմ մերկ լինել, քան բնական մորթի կրել» քարոզարշավի համար: Նա գլխավոր դեր է ստանձնել PETA-ի նկարահանած նոր տեսանյութում, որում ցույց են տալիս, թե որքան վտանգավոր կարող է լինել ամառը շանը մեքենայում թողնելը: Շները խուճապի են մատնվում, երբ որոշ ժամանակ նրանց թողնում են մեքենայի մեջ:

 6  Կարինա Սմիրնոֆ


Այս 35-ամյա դերասանուհին նաև պրոֆեսիոնալ պարուհի է, ով հայտնի է «Երբ պարում են աստղերը» շոուից: Նա մասնագիտացած է պարահանդեսային պարերի ոլորտում: Սմիրնոֆը լուսանկարվել է PETA-ի կազմակերպած ակցիաներից մեկի համար: Լուսանկարի ներքևի հատվածում գրված է. «Ես գերադասում եմ մերկ պարել, քան բնական մորթի կրել»: 2011 թ.-ին նրա մերկ լուսանկարը հայտնվել է նաև Playboy-ի մայիսյան համարում:

 7  Ջենևա Կրուզ


Երգչուհի և դերասանուհի Ջենևա Կրուզը երկար ժամանակ է, ինչ բուսակեր է և կենդանիների իրավունքների պաշտպան: Նա Smokey Mountain երաժշտական խմբի անդամներից էր: Ներկայումս Ջենևան նշանված է Լի Փոլսենի հետ: