21:01 , 23 հունվար, 20141in.am-ը գրում է.
Որոշ ճանապարհատրանսպորտային պատահարներ գրեթե անհնար է կանխել: Բնակելի գոտիներում անցորդները ոչ միշտ են հատում ճանապարհը նախատեսված անցումներով, իսկ վարորդները միշտ չեն անհրաժեշտ համարում նվազեցնել արագությունը՝ տների արանքով անցնելիս: Եթե նույնիսկ երթևեկության բոլոր մասնակիցները պահպանեն զգուշություն, միշտ առկա է ռիսկը, որ մեքենան ու հետիոտնը աննկատ կմնան իրար համար:
Ոչ հեռավոր ապագայում տեխնիկան կարող է փրկել մարդկանց կյանքն ու առողջությունը՝ հայտնում է Vesti-ն:
Մյունխենի տեխնիկական համալսարանի հետազոտողները մշակել են տեխնոլոգիա, որի շնորհիվ ավտոմատ կգործեն բախման ռիսկի դեպքում առկա բոլոր համակարգերը: Ինժեներներն առաջարկել են ռադիոհաղորդիչների և ընդունիչների փոխարեն օգտագործել բջջային հեռախոսները:
Եթե հետիոտն ու մեքենան իրար շատ մոտենան, ավտոմատ կմիանա արտակարգ արգելակման համակարգը:
Մանրամասներ չհայտնելով՝ մշակողները հայտարարել են, որ բջջային հեռախոսների խոշորագույն արտադրողներից մեկն արդեն հետաքրքրվել է այդ տեխնոլոգիայով: