18:12 , 23 հունվար, 2014Panorama.am-ը գրում է.
Այսօր կայացած նիստում Վերաքննիչ դատարանը մերժել է Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը` Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարաձգելու մասին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ:
Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը Panorama.am-ին ասաց, որ դռնփակ նիստի ժամանակ ինքը առարկել է պաշտպանական կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքի դեմ
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ 2013-ի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին «ԲՄՎ-320» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաների բախումից մահվան ելքով վթար էր տեղի ունեցել: Վարդան Պետրոսյանը վարել է «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ