18:18 , 23 հունվար, 2014
Yerevannews.am-ը գրում է.
Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ այսօր՝ հունվարի 23-ին կայացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Կառավարական հանձնաժողովից հայտնում են, թե Արամ Ղարաբեկյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 29-ին, ժամը 12:00-14:00-ն, Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին Երեւանի քաղաքային պանթեոնում: Հիշեցնենք, որ հունվարի 11-ին, 58 տարեկան հասակում մահացել էր անվանի հայ դիրիժոր Արամ Ղարաբեկյանը: Նա հանկարծամահ էր եղել Միացյալ Նահանգներում: