18:03 , 23 հունվար, 2014Ասում ա՝ երբեք չի կարելի թերագնահատել հակառակորդին, արա, բայց ոնց աշխատում եմ, բադրջանցիների պարագայում դա չի ստացվում: Լավ, ի՞նչ գառ հասարակություն պետք ա ունենա երկիրը, որ սենց ապուշ կռուտիտներին հավատա: Մի քիչ առաջ էի գրել սպանված կապիտանի մասին, որը 99,9 տոկոս հավանականությամբ զոհվել ա դիվերսիոն խմբի կազմում, ու մեկ էլ էս մի աչքալուսանքն եմ տեսնում: Հիմա էլ հաղորդում են զորամասը ինքնակամ լքած/կորած զինվորի մասին: Ու քանի որ սրանց ուղեղների տեղը դմակներ ա, կարելի ա ենթադրել, որ էդ զինվորին էլ երբեք չեն էլ գտնի, կամ էլ գտնելուց իբր վիրավոր կգտնեն:
Դե ռազ ուժ տենց օխչար հասարակություն ունեն, կարելի ա ենթադրել, թե էլ ինչ գիտաֆանտաստիկ վարկածներ կմոգոնի ադրբեջանական ագիտպրոպը` մյուս զոհերը կոծկելու ու ոչ որպես սատկած դիվերսանտ ներկայացնելու: Մի քանի տարբերակներ առաջարկեմ:
1. Սափրվելու ընթացքում անզգույշ շարժումով կտրվել է գլուխը:
2. Խարույկի մեջ փամփուշտներ էր գցել, բոլորը պայթել էին ու բոլորը մտել էին մարմնի մեջ՝ ընդ որում տարբեր ուղղություններց:
3. Զինանոցում մաքրություն անելիս ընկել է ինքնաձիգի խզակոթի (պրիկլադի) վրա՝ ընդ որում մի քանի անգամ: Ստացված գանգուղեղային վնասվածքները եղել են մահացու:
4. Տարօրինակ ու դեռևս անհայտ հիվանդության արդյունքում, որի ժամանակ մարմնի վրա գոյանում են հրազենային ու բեկորային վնասվածքներ:
... կարաք դուք էլ շարունակեք ու արխային լինեք, որ չեք չափազանցեցնի, որովհետև անցած տարվա պանելի կռուտիտից հետո (խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանով գլուխը ցրիվ տված զոհին ներկայացրել էին պանելի տակ ընկած, ընդ որում այնպես ընկած, որ գլուխը էլ չէին գտել), էլ ոչ մի չափազանցեցում չի կարող լինել:
Կից նյութը կարդացեք այստեղ: