Եվրոպայի 10 ամենագեղեցիկ գյուղերը


17:46 , 23 հունվար, 2014

Ալպերից մինչև Միջերկրական ծովի ափեր. ժամանակի մեջ քարացած եվրոպական այս գյուղերը ձեզ թույլ կտան գնահատել այս վայրերի իրական գեղեցկությունը: Եվրոպական այս գեղեցիկ վայրեր հասնելու համար ձեզանից որոշակի ջանք կպահանջվի, սակայն համոզված եղեք, որ արդյունքը դրան արժե: Ձեր աչքերը ձեզ շնորհակալ կլինեն:

Հոլսթեթ, Ավստրիա

Hallstatt-Austria

Ավստրիայի կենտրոնում գտնվող Հոլսթեթ փոքրիկ քաղաքն ասես գեղարվեստական գրականության մեջ նկարագրվող վայրերից լինի: Այն գտնվում է Հոլսթեր Սի զուլալ ու մաքուր լճի և դրա եզրից վեր խոյացող բուսառատ գեղեցիկ լեռան միջև: Փոքրիկ քաղաքի աղի հանքի պատմությունը հազարավոր տարիների պատմություն ունի, որը մեծ դեր է ունեցել քաղաքի բարգավաճման համար, ինչը կարելի է նկատել քաղաքի՝ բաղեղից տներին ու շենքերին նայելիս:

Տելարո, Իտալիա

tellaro-italy

Ժայռերի վրա գալարվող ճանապարհներն ու բնակավայրի փոքրությունը Տոլերոն պաշտպանում էր զբոսաշրջիկների ալիքից, որը կուլ էր տվել Լիգուրյան ծովի մոտ գտնվող այլ քաղաքները, ինչպես, օրինակ, Վերնազան ու Պորտոֆինոն: Պաստելային շենքերի ու տների անփույթ և գլխապտույտ առաջացնող դասավորվածությունը Տոլերոյի ծովային ժայռերի գլխին ուղղակի անկրկնելի գեղեցկություն ու յուրահատկություն է փոխանցում այս գյուղաքաղաքին:

Բիբուրի, Անգլիա

Bibury-England

Հարավարևելյան Անգլիայի Քոթսուորդ բլրոտ շրջանը հայտնի է որպես երկրի ամենագեղեցիկ բնությունն ունեցող տարածք: Այս շրջանի թերևս ամենագեղեցիկ գյուղերից մեկը Բիբուրին է, որտեղ կանաչ մարգագետիններն ու միմյանց կիպ դասավորված հինավուրց քարե տները ուղղաձիգ զառիթափ տանիքներով այս գյուղաքաղաքը տարբերում են մնացած վայրերից: Քոլինս գետը, որը հոսում է գյուղի միջով, լի է ձկներով: Գյուղի ամենագեղեցիկ ու տեսարժան վայրը Առլինգթոնի նրբանցքն է, որը կառուցված է 17-րդ դարի միմյանց կիպ շինված դարչնագույն տներից: Այն ձգվում է մինչև Առլինգթոնի ջրաղաց:

Կոլմար, Ֆրանսիա

Colmar-france

Ֆրանսիան ու Գերմանիան հավասարաչափ իրենց ազդեցությունն են ունեցել այս լավ պահպանված Ալսաթյան գյուղի վրա, որտեղ հացթուխները թե՛ ֆրանսիական կրուասաններ, և թե՛ անգլիական կեքսեր են թխում, իսկ ռեստորանները երկու մշակույթների ուտեստները մատուցում են ազգային խոհանոցից: Այս փոքրիկ հին գյուղաքաղաքի ճարտարապետությունը նույնպես երկու մշակույթների միախառնում է: Այստեղ կարելի է հանդիպել ինչպես գերմանա-գոթական, այնպես էլ ֆրանսիական նեոբարոկկո ոճի շենքեր, որոնք խնայվել էին Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կործանումի ենթարկվելուց՝ մասամբ այդ վայրի պատմական գեղեցկության, սալաքարերով փողոցների, հանդարտ ջրանցքների ու կիսով չափ փայտից կառուցած տների շնորհիվ:

Ռեյնե, Նորվեգիա

Reine-Norway

Արկտիկական շրջանի հյուսիսային մասում գտնվում է Ռեյնե գյուղաքաղաքը, որը գեղեցիկ ձկնորսական գյուղ է Լոֆոտենյան կղզիների տարածքում, առանձնանում է նորվեգական վայրի բնության գեղեցկությամբ, որտեղ զուլալ ծովածոցերը ընդմիջվում են ծովախորշերով ու լեռներով: Ձկնորսների վառ կարմիր տնակները այսօր վերափոխվել են զբոսաշրջիկների համար հարմարավետ քոթեջների, որոնք նրանց հրաշալի հնարավորություն են տալիս վայելել Նորվեգական ծովը:  

Այս վայրում կարելի է վայելել աստղազարդ գիշերներ, ամռան կեսօրի պայծառ արևն ու ձմռան հյուսիսափայլի գեղեցկությունը:

Պյուսիսկա, Խորվաթիա

Fotoreportaza sa otoka Braca 200713

Ավտոբուսներն ու ուղևորական նավերը, որոնք կանգ են առնում Խորվաթիայի արևոտ Դալմաթյան ափերին, գրավում են զբոսաշրջիկներին, որոնք ցանկանում են վայելել Դուբրովնիկը և հինավուրց կղզային Հավար գյուղը: Զբոսաշրջիկներից քչերն են այցելում Պյուսիսկա, որը գտնվում է Բրակ կղզու վրա: Այս գյուղ այցելողները կվայելեն ծովափնյա գեղեցիկ տեսարան. սպիտակ քարերից կառուցված վիլլաներ՝ տերակոտայից տանիքներով ու նեղ սալաքարերով փողոցները: Իր հարաբերական մենության մեջ գտնվող այս գեղեցիկ գյուղը նայում է դեպի զմրուխտյա Ադրեատիկ ծով:

Տելկ, Չեխայի Հանրապետություն

Telč-Czech Republic

Տելկ գյուղի գեղեցկությունն ուղղակի ակնհայտ է, և ոչ ոքի չի կարող անտարբեր թողնել: Աստեղի հրապարակի մի կառույցը մյուսից ավելի գեղեցիկ է ու տպավորիչ: Բարոկկո ու Վերածննդի դարաշրջանի ոճի շենքերը, որոնք ներկված են պաստելային գույներով, այսօր կողք-կողքի կանգնած են փոքրիկ խանութների ու սրճարանների կողքին:

Կոնգ, Իռլանդիա

Cong-Ireland

Գեղատեսիլ Կոնգի գյուղը գտնվում է Մայո ու Գոլուեյ բնակավայրերի սահմանին, մի շրջան, որը լի է գեղեցիկ լճերով ու խիտ կանաչ բնությամբ ու մարգագետիններով, որտեղ ամենուր կարելի է տեսնել արածող ոչխարների: Կոնգում կան բազմաթիվ քարե կամուրջներ, միջնադարյան վանական շենքերի փլատակներ, երբեմն էլ ծղոտե տանիքներոով քոթեջներ, ինչպես նաև Աշխտորֆի դղյակը` Վիկտորյան դարաշրջանի կառույց, որն այսօր վերածվել է ռոմանտիկ ճոխ հյուրանոցի:

Գրույերես, Շվեյցարիա

Gruyères-switzerland

Գրույերեսը հայտնի է իր արտադրած նուրբ, ընկույզի համի պանրով, որն օգտագործում են շվեյցարական Ֆոնդու կոչվող ուտեստի մեջ, սակայն քչերն են ծանոթ միջնադարյան այս գյուղաքաղաքի գեղեցկությանը: Գրույերեսը գտնվում է Սաանե գետի ափին՝ արևելյան Շվեյցարիայում: Գյուղաքաղաքի լայն փողոցները տանում են դեպի 13-րդ դարի Գրույերեսի դղյակ, որտեղից կարելի է ականատես լինել շրջապատի ալպյան անկրկնելի գեղեցիկ տեսարանների:

Բլեդ, Սլովենիա

bled-slovenia

Ալպյան այս փոքրիկ գյուղաքաղաքը գտնվում է Սլովենիայի հյուսիսարևելյան շրջանում, որտեղ փոքրիկ կղզին շրջապատում են Բլեդ լճի կապույտ զուլալ ջրերը ու բարոկկո ոճի ճարտարապետությամբ կառուցված փոքրիկ եկեղեցի: Լճի շրջակայքում թափառելուց հետո կարելի է քայլել բլրի վրա՝ դեպի միջնադարյան դղյակ, որտեղից կարող եք ականատես լինել անկրկնելի գեղեցիկ տեսարաններ, գյուղի ու այդ ամբողջ տարածքի գեղեցկությունը: