18:06 , 23 հունվար, 20141in.am-ը գրում է.
Ադրբեջանը չի քննարկում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը, սակայն կարող է քննարկել ռազմավարական գործընկերության տարբերակ: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում:
«Ո՛չ, չենք նախատեսում: Կարծում եմ, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև փոխհարաբերությունները միգուցե պահանջում են համագործակցության ավելի բարձր ձև, քան ասոցացումն է: Բացի այդ, հենց «ասոցացում» բառը այդքան էլ ընդունելի չէ մեզ համար:
«Ասոցացված անդամ»՝ ի՞նչ գործընկեր է դա: Այստեղ չկա հստակ սահմանում: Ադրբեջանն ինքնաբավ երկիր է բոլոր առումներով՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական: Ցանկացած ինտեգրացիոն գործընթացում պետք է գնալ այնպես, որ ստանաս հավելյալ նախապատվություն: Ասոցացման նախագծի շրջանակներում նման բան դեռևս չենք տեսնում»,- ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ կան համագործակցության այլ ձևեր, օրինակ՝ ռազմավարական գործընկերություն, որը ադրբեջանական կողմը կարող է քննարկել: