17:16 , 23 հունվար, 2014
168.am-ը գրում է.
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Տեղեկատվական ագրեսիայի շարունակական այս դրսեւորումները կոնկրետ նպատակ ունեն` բացարձակ ստերի տարածման միջոցով արատավորել Վարդան Ղուկասյանի անունը, վարկաբեկել նրա ընտանիքը: Երեկ երեկոյան համացանցում տարածված տեսաձայնագրություններում ակնհայտորեն երեւում է, որ Սպարտակ Ղուկասյանը որեւէ կապ ու առնչություն չունի Բալասանյանի տան մոտ երթեւեկող մեքենաների հետ: Տեսաձայնագրություններում հստակ երեւում է, որ նշված տարածքում չկա ոչ մի գործող անձ, առավել եւս՝ հարձակվողներ, սպառնացողներ, կրակողներ եւ հայհոյողներ: Դեռ ավելին, ակնհայտ երեւում է, որ ինչ-որ մեքենաներ ընդամենը անցնում են նշված փողոցով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ