Կիևի ակտիվիստ Սերգեյ Նիկոյանին սպանողի գլխի համար 100.000 դոլար են առաջարկում. ԶԼՄ-ներ


17:09 , 23 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Սոցկայքերում հայտնվել է հայտարարության լուսանկար, որը փակցված է Կիևի փողոցներում, գրում է segodnya.ua-ն։

Հայտարարության մեջ ասվում է. «Ուշադրությո՛ւն։ Հայ Սերգեյ Նիկոյանի «Բերկուտ»-մարդասպանի մասին տեղեկության համար կվճարենք 5 հազ. դոլար, նրա գլխի համար՝ 100 հազ. դոլար»։

Հիշեցնենք, որ Դնեպրոպետրովսկում (Ուկրաինա) երեկ Տարաս Շևչենկոյի արձանի մոտ ավելի քան 200 մարդ է հավաքվել՝ հարգանքի տուրք մատուցելով Կիևում բախումների հետևանքով զոհվածների, այդ թվում նաև Դնեպրոպետրովսկի շրջանի բնակիչ Սերգեյ Նիկոյանի հիշատակին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ