20:21 , 23 հունվար, 20141in.am-ը գրում է.
Գիտնականները պարզել են Կլոդ Մոնեի «Մանպորտ, Էտրետի ժայռը, արևմուտք» հայտնի բնանկարի ստեղծման ժամանակը, հայտնում է The Telegraph-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ հետազոտողները հասկացել են ֆրանսիացի հայտնի իմպրեսիոնիստի կոմպոզիցիայի գաղտնիքը՝ ճշտելով բնանկարի ստեղծման հստակ վայրն ու թիվը:
Տեխասի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են մակընթացություններն ու Արեգակի դիրքը՝ պարզելու այն պահը, որը ձգտել է ֆիքսել նկարիչը:
Էտրետի տեղանքի չափագրումներն ու ուսումնասիրությունները օգնել են պարզելու այն վայրը, ինչպես նաև օրն ու տեղը, որտեղ ստեղծվել է կտավը:
«Մենք կարողացել ենք պարզել ամիսը, օրը, ժամն ու րոպեն՝ 1 րոպեի ճշգրտությամբ, երբ Մոնեն ոգեշնչված էր այդ հրաշալի բնապատկերով: Մոնեն հետևել է այդ արևամուտին 1883թ. փետրվարի 5-ին՝ տեղական ժամանակով ժ. 16:53-ին»,- ասել է պրոֆեսոր Դոնալդ Օլսոնը: