Վարդանիկը մի վերջին անգամ ուզում է լցնել գրպանները


11:27 , 22 հունիս, 2012

Արդեն ակնհայտ է, որ Գյումրին վերջապես ազատվելու է Վարդանիկի բազմամյա լծից ու դա հասկանում են բոլորը, այդ թվում նաև հենց Վարդանիկը։ Երևի հենց այս պատճառով Վարդանիկը որոշել է մի վերջին անգամ թալանել քաղաքը՝ քաղաքական ասպարեզից և ըստ ամենայնի նաև հանրապետությունից վերջնականապես հեռանալուց առաջ։ Բանն այն է, որ վերջինս քաղաքապետի ընտրություններից երեք ամիս առաջ բուռն շինարարական ու բարեկարգման աշխատանքներ է սկսել Գյումրիում, բնականաբար՝ քաղաքի բյուջեի միջոցներով։ 

Գյումրեցիք սկզբում ահագին զարմացել էին, թե ինչու՞ իրենց քաղաքապետը, ով միշտ խորապես թքած ուներ ցանկացած տիպի բարեկարգման ախատանքների վրա ու ամբողջությամբ կենտրոնացած էր իր բիզներսների ու «օբյեկտների» շինարարության վրա։ Այնինչ հիմա ողջ Գյումրիով մեկ շատ սկուրպուլյոզ կերպով ասֆալտապատման ու լուսավորության գծով աշխատանքներ են տարվում։

Դե պարզից էլ պարզ է, որ Վարդանիկը ավելի լավը չի դարձել ու վստահ եմ՝ աշխատանքներից հետո անցկացրած ցանկացած անաչառ ռեվիզիան ցույց կտա, որ օգտագործված ասֆալտի կիլոգրամը ավելի թանկ է, քան սև ձկնկիթը, իսկ աշխատանանքներն իրականացնող ընկերությունները այս կամ այն կերպ կապ ունեն Վարդանիկի կլանի հետ։ Ասել է թե Վարդանիկի թալանը ավարտվում է կարապի երգային թալանով ու իր հետևից այս հանցագործը կթողնի դատարկ քաղաքային բյուջե ու անսահման ատելություն իր անձի նկատմամբ։