Անձնագրերի և վիզաների վարչության շենքը թեքահարթակներ չունի


16:30 , 23 հունվար, 2014

Անձնագրերի և վիզաների վարչություն էի եկել՝ անձնագրիս վավերացումը երկարացնելու համար: Շենքը միանգամայն նոր է, բայց ինչպես տեսնում եք նկարներից` անմատչելի է: 
Հերթական պետական շենքը, որը կառուցվել է օրենքի խախտմամբ: Հիմա եթե փորձենք գտնել պատասխանատուների և պահանջենք պատժել, ապա վստահ եմ, որ չենք գտնի:
Ուզում եմ ասել նաև, որ հասկանալով այս ամենը, ինձ ընդառաջեցին, թույլ տվեցին կայանել մուտքի մոտ և ստորագրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը դրսում ստորագրել: