Տրամաբանելու, կարդալու, հետաքրքրվելու սքիլլերը հիմնականում նախընտրում են չկիրառել


16:18 , 23 հունվար, 2014

Երևի նկատած կլինեք, որ ռուսամետ հայերի զանված կա, ում համար Մոսադի ձեռքը տեսանելի ա ամենուր՝ Լիբիայից մինչև Կիև, բայց հենց որ բանը հասնում ա մեր միտինգներին, Ստամբուլի կամ Ադրբեջանի անցած տարվա բախումներին, մի խոսքով, քիչ թե շատ մեզ հայտնի թեմաներին, լոգիկան միանում ա. քեմալիստներ–իսլամիստներ, լեզգիների խնդիր, հայկական աղքատություն և այլն։

Այսինքն, իրանք անհույս չեն, ուղղակի տրամաբանելու, կարդալու, հետաքրքրվելու սքիլլերը հիմնականում նախընտրում են չկիրառել։ Հաշվի կառնենք։