Ներքնազգեստի թանգարանից գողացել են Բրյուսելի քաղաքապետի վարտիքը


16:12 , 23 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Բրյուսելի բարերից մեկին կից ներքնազգեստի թանգարանից գողացել են քաղաքի ներկայիս քաղաքապետ Իվան Մայերի վարտիքը, հայտնում է The Daily Telegraph-ը:

Դեպքը տեղի է ունեցել կիրակի՝ հունվարի 19-ին: Թե ով է կանգնած ներքնազգեստի գողության հետևում, դեռ պարզ չէ: 

Բարի սեփականատերը՝ անարխիստ և կինոռեժիսոր Ժան Բիկուան, նշել է, որ միշտ համարել է, որ ներքնազգեստի թանգարանը զվարճալի է ու գողերի համար հետաքրքրություն չի ներկայացնում: 

Բրյուսելի քաղաքապետն անձամբ չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը: 

Վարտիքների թանգարանը հետևում է «ներքնազգեստում բոլորը հավասար են» սկզբունքին: