17:00 , 23 հունվար, 2014B-2 Spirit ռմբակոծիչի շնորհանդեսը 1988 թ.-ին: Սա առաջին անգամն էր, որ հանրությունը կարողացավ իրական կյանքում տեսնել գերժամանակակից ռմբակոծիչը:
Սևամորթ երեխաները կանգնած են միայն սպիտակամորթների համար նախատեսված խաղահրապարակի ցանկապատի դիմաց: Լուսանկարը արվել է ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքում՝ 1956 թ.-ին:
Ռոնալդ Ռեգանը բռունցքով մտերմիկ հարվածում էր Մուհամմեդ Ալիին, երբ վերջինս 1983 թ.-ին Սպիտակ տուն էր այցելել:
1966 թ.-ի այս լուսանկարում պատկերված է, թե ինչպես են իրենց Huey ուղղաթիռներով ամերիկացի զինվորները վայրէջք կատարում Վիետնամի Հոշիմին քաղաքում (նախկին անվանումը՝ Սայգոն):
Գերմանացի ավիացիոն ինժեներ Ֆրանց Կրուկենբերգը 1929 թ.-ին նախագծել և կառուցել է առաջին երկաթուղային ցեպելինը՝ մի գնացք, որը զինված էր 600 ձիաուժ ունեցող BMW V12 ավիացիոն շարժիչով: Գնացքն առաջ էր շարժվում հետևում տեղադրված թիապտուտակի շնորհիվ: Այն ապահովում էր մինչև 230.2 կմ/ժամ արագություն: Դա ռեկորդային արագություն էր բենզինով լիցքավորված ցամաքային փոխադրամիջոցի համար: Այս փոխադրամիջոցի միայն մեկ նմուշ է կառուցվել, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով, 1939 թ.-ին այն ոչնչացվեց:
«Գիրուկ» անունը կրող ռումբը ԱՄՆ-ի կողմից օգտագործվեց 1945 թ.-ին՝ Ճապոնիայի Նագասակի քաղաքը ռմբակոծելու համար:
1969 թ.-ին փորձարկվեց Tupolev Tu-144-ը: Դա առաջին կոմերցիոն գերձայնային ինքնաթիռն էր:
1939 թ.-ին կիրառվում էին մանկական վանդակներ՝ նախատեսված չոչ անող երեխաների համար: Վանդակները տեղադրվում էին պատշգամբում, որպեսզի երեխաները կարողանային բավականաչափ մաքուր օդ շնչել:
Ահա այսպիսի տեսք ուներ Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկոյի Սակրամենտո փողոցը՝ 1906 թ.-ին գրանցված ավերիչ երկրաշարժից հետո:
Իոսիֆ Ստալինի բանտային լուսանկարը, որը նկարվել է 1911 թ.-ին:
1958 թ.-ի Chevrolet սեդանների և ունիվերսալ թափքով ավտոմեքենաների կոնվեյեր:
Բրիտանացի հրետաձիգը մարզվում է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Նա նշան է բռնում և կրակում թիրախին:
Միխայիլ Գորբաչովը և Ռոնալդ Ռեգանը հանդիպել են վեհաժողովի ժամանակ՝ Սառը պատերազմի «ձնհալը» քննարկելու համար:
Մանհեթենի Կենտրանական զբոսայգու գիշերային տեսարանը՝ լուսանկարված 1937 թ.-ին:
Նկարում պատկերված է «Հսկայական կատվաձուկը», որը բռնել է կապիտան Ա. Լ. Քահնը՝ 1933 թ.-ի օգոստոսի 26-ին:
1918 թ.-ին նկարված այս լուսանկարում պատկերված է Հենրի Ֆորդի կողմից մշակված Model T-ն՝ հայտնի նաև իբրև ունիվերսալ մեքենա:
1969 թ.-ին նկարված այս լուսանկարում պատկերված է Նիլ Արմսթրոնգը պիցցա պատրաստելիս:
Սան Ֆրանցիսկոյի Cliff House ռեստորանը, 1955 թ.:
1936 թ.-ի այս լուսանկարում պատկերված է, թե ինչպես է Հինդենբուրգի պատահարից հետո գերմանական դրոշը կիսով չափ իջեցվում, որը տեղի է ունեցել Վաշինգտոնում:
Լոնդոնը՝ գերմանացիների օդային հարձակումից հետո, 1940 թ.: