16:00 , 23 հունվար, 2014Tert.am-ը գրում է.
Հինգշաբթի Լվովում, Ռովնոյում, Լուցկում, Տերնոպոլում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Կիևի կենտրոնում մահացածների, բացի այդ, Տերնոպոլի կենտրոնական հրապարակներից մեկը կանվանափոխեն Եվրամայդանի հերոսների հրապարակ, գրում է Взгляд-ը:
Ինչպես գրում է korrespondent.net-ը, Արվեստների հրապարակը վերանվանելու որոշումն ընդունել են քաղխորհրդի պատգամավորները. դրա օգտին քվեարկել է ներկա գտնվող 44 պատգամավորից 40-ը:
Տերնոպոլի քաղաքային ղեկավար Սերգեյ Նադալը նշել է, որ նրանք բնակիչներից բազմաթիվ առաջարկներ են ստացել փողոցներից կամ հրապարակներից մեկը Եվրամայդանի առաջին զոհի հիշատակին անվանակոչելու վերաբերյալ: Ցանկանալով արժանին մատուցել բոլոր մահացածներին և հարգանքի տուրք մատուցել նրանց, ովքեր երկու ամիս մասնակցում են բողոքի ակցիաներին, որոշել են այն վերանվանել Եվրամայդանի հերոսների հրապարակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ