15:42 , 23 հունվար, 20141in.am-ը գրում է.
Կյանքի 57-րդ տարում հիվանդությունից մահացել է իտալացի ռեժիսոր ու սցենարիստ Կառլո Մացակուրատին, հայտնում է ITAR-TASS-ը:
Ռեժիսորի վերջին ֆիլմը՝ «Երջանկության աթոռը» (La sedia della felicita), ներկայացվել էր 2013թ. Թուրինի ֆառատոնում, որտեղ նրան մրցանակ էր հանձնվել կարիերային ձեռքբերումների համար:
Նա բազմիցս մասնակցել է Վենետիկի կինոփառատոնին, այդ թվում նաև որպես ժյուրի:
Մացակուրատին նկարահանել է 2 տասնյակ ֆիլմ, ներառյալ 5 վավերագրական: Նա նաև իր ֆիլմերի սցենարներն էր գրում: