15:09 , 23 հունվար, 2014
Lurer.com-ը գրում է.
Վիտալի Կլիչկոն «Դինամո» մարզադաշտի մոտակայքում բանակցություններ է սկսել «Բերկուտի» հատուկջոկատայինների հետ: Այս մասին հայտնում է Itar-tass-ը:
«Ուդառ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն երկխոսության մեջ է մտել «Բերկուտի» մարտիկների հետ:
Նա ասել է, որ կդիմի իրավապահ մարմիններին խնդրելով ուժ չկիրառել ցուցարարների դեմ և կոչ է արել ոստիկաններին միանալ ցուցարարներին:
Ավելի վաղ, Կլիչկոն վերջնագիր էր ներկայացրել Յանուկովիչին՝ տալով մեկ օր ժամանակ, որպեսզի նա լուծի վաղաժամ ընտրությունների հարցը: