14:58 , 23 հունվար, 2014
Զվարթնոցի հին շենքը քանդելու վերաբերյալ որոշում կառավարությունը չի կայացրել, առաջարկվել է քննարկել հարցն ու դիտարկել ռեսուրսները:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ քննարկումներն ընթացքի մեջ են, խնդիր է դրվել, որ կառավարիչը կարողանա մաստեր-պլաններ առաջարկել:
«Մեր կողմից էլ առաջարկ է եղել, որ մրցույթ հայտարարվի, թե ինչպես կարելի է շահագործել օդանավակայանի շենքը»,- ասաց նա՝ հավելով. «Եթե մոտենանք միայն սկզբունքով, որ պահպանման համար մեծ խնդիրներ կան ու` քանդել շենքը,... անթույլատրելի է»: