01:15 , 24 հունվար, 2014Lragir.am-ը գրում է.
Թայլանդի ընդդիմությունը պարգևատրութուն է խոստացել երկրի ղեկավարությանը բռնելու համար: Այս մասին գրում է Lenta.ru-ը՝ հղում անելով The Bangkok Post-ին:
Ընդդիմադիր ակտիվիստները պատրաստ են վճարել վարչապետ Ինգլակ Չինավատին և ոստիկանապետ Ադուլ Սեանսինկաույին բռնելու համար:
Ընդդիմադիրների կարծիքով, նշված պաշտոնյաները պատասխանատվություն են կրում Բանգկոկում արտակարգ դրություն մտցնելու համար: Ընդդիմությունը չի նշել, թե կոնկրետ որքան գումար է պատրաստ վճարել:
Թայլանդում բողոքի ակցիաները սկսվել են 2013 թվականի նոյեմբերից: