Քանի մեր եղբայրները կանգնած են մահվանը դեմ առ դեմ, ուրեմն թշնամի ենք


14:32 , 23 հունվար, 2014

Էս դիվերսիոն դեպքերի արանքներում միշտ ծլում են՝ «ինչքա՞ն պիտի թշնամի մնանք», «ես թշնամի չունեմ», «բոլոր մարդիկ եղբայրներ են», «հարևաններին չեն ընտրում» և նմանատիպ ախմախություններ: 

Քանի մեր եղբայրները կանգնած են մահվանը դեմ առ դեմ, ուրեմն թշնամի ենք: Թուրքը՝ Ադրբեջանում, թե իմ երկրի արևմտյան հատվածում, վտանգ է զինվորներիս կյանքին, ամեն վայրկյան պատրաստ է սպանել նրանց, ուրեմն իմ թշնամին է: