Իրանի ածխաջրածնային պաշարները գնահատվում են 30 տրիլիոն դոլար


14:19 , 23 հունվար, 2014

Իրանի ածխաջրածնային պաշարները գնահատվում են 30 տրիլիոն դոլար168.am-ը գրում է.

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ածխաջրածնային պաշարները՝ նավթը, գազը և կոնդենսատը, գնահատվում են 30 տրիլիոն դոլար: Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության փոխնախարար Մոհամմադ Ռեզա Մողադդամը՝ ընդգծելով, որ այդ հաշվարկը կատարվել է մեկ բարել նավթի գինը 100 դոլար գնահատելով: Մողադդամն ընդգծել է, որ Իրանում ածխաջրածնային պաշարների ողջ մշակման ընթացքում արդյունահանվել է մոտ 8 տրիլիոն դոլարի ածխաջրածին. «Երկիրը պետք է խնայի իր նավթային ու գազային պաշարները, ինչպես նաև նվազեցնի դրանց եկամուտներից իր կախվածությունը»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ