Կառավարությունը վախեցավ. գանձարանի զարդերը չեն վաճառվի


13:49 , 23 հունվար, 2014

Փաստորեն, համացանցը մեկ-մեկ օգտակար ռեզոնանս էլ ա կարում ստեղծի: Ֆիննախը հայտարարել է, որ, այնուամենայնիվ, որոշել են չվաճառել պետական գանձարանի զարդերը, որովհետև՜, պատկերացնո՜ւմ եք, գներն իջել են:
Մազալու տղա ա մեր ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, եթե իրոք հավատում ա, որ ինչ -ր մեկը կգտնվի, ով կհավատա, որ կառավարությունը հենց նոր բացահայտեց, որ գներ են իջել, կամ որ դա առհասարակ որևէ կապ ունի շուկայական գների հետ:
Խորապես համոզված եմ, որ միակ պատճառը, որը ստիպեց կառավարությունը հրաժարվել այս հանցավոր որոշումից, համացանցում բարձրացած աղմուկն էր, ու ուղղակի անոլոգիաները նույն Տիգրան Սարգսյանի թեթև ձեռքով իրականացված ոսկու գործարքից, երբ մեր փառապանծ վրչոն բռնեց ու բրախեց Հայաստանի ողջ ռեզերվը...
Էլի լավ ա, նշանակում ա, որ դեռ վախները լրիվ չեն կորցրել: