Այս տարի Հայոց բանակի օրվան նվիրված տոնական ճաշկերույթ չի լինելու


13:44 , 23 հունվար, 2014

Այս տարի Հայոց բանակի օրվան նվիրված տոնական  ճաշկերույթ չի լինելուPanorama.am-ը գրում է.

«Իրավիճակից ելնելով` այս տարի Հայոց բանակի օրվան նվիրված տոնական ճաշկերույթ չի լինելու»,- այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` կառավարության նիստից հետո ներկայացնելով Հայոց բանակի 22-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակացույցը:

Նախարարի խոսքով` հունվարի 26-ին, ժամը 11:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կմատուցվի պատարագ, այնուհետև կլինի ընդունելություն Վեհափառի մոտ: 

«Հիմնականում բանակի անձնակազմն է մասնակցում, ցանկացողները ևս կարող են ներկա լինել»,- ասաց նախարարը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ