13:08 , 23 հունվար, 2014Panorama.am-ը գրում է.
2013-ին Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով 316 մարդ է զոհվել, տեղի է ունեցել 2824 պատահար, մարմնական վնասվածք են ստացել 3994 մարդ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը՝ ամփոփելով 2013-ի աշխատանքները:
Նա նկատեց, որ վերջին հինգ տարիներին իրենց առաջ խնդիր էր դրված` 10 տոկոսով զոհերի թվի կրճատումը, որը Ճանապարհային ոստիկանությունը կատարել է մոտ երկու անգամ ավելի: Վթարայնության առումով ամենավատ՝ 2008 թվականին ՃՏՊ հետևանքով 407 մարդ էր զոհվել:
Ըստ Նորիկ Սարգսյանի, սա վերջին տարիների ընթացքում իրականացված կանխարգելիչ միջոցառումների և համակարգային փոփոխությունների արդյունք է:
«Վերջին հինգ տարիներին ՀՀ ավտոմոբիլային պարկը թարմացվել է շուրջ 150 հազար նոր, ժամանակակից, արագընթաց տրանսպորտային միջոցներով, ինչը իրավիճակի վրա չէր կարող ազդեցություն չթողնել: Պատահարների թիվն աճել է, բայց զոհերի թիվը հինգ տարիների ընթացքում նվազել է: Իսկ 2012-ի համեմատ 222-ով ավելացել է պատահարների թիվը, զոհերի թիվը՝ 5-ով, վիրավորներինը՝ 255-ով»,-նշեց Նորիկ Սարգսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ