12:49 , 23 հունվար, 20141in.am-ը գրում է.
Բրազիլական օդանավակայանների սեփականաշնորհման մրցույթում շահել են 2 միջազգային կոնսորցիումներ: Գործարքի ընդհանուր գումարը գնահատվում է 9 մլրդ դոլար՝ հայտնում է vestifinance.ru-ն:
Կոնսորցիումներից մեկը, որը ներառում է բրազիլական շինարարական Odebrecht ընկերությունն ու սինգապուրյան «Չանգի» օդանավակայանի օպերատորին, Ռիո դե Ժանեյրոյի Galeão միջազգային օդանավակայանի 25-ամյա կոնցեսիայի համար վճարել է 8.24 մլրդ դոլար:
Մյուս կոնսորցիումը՝ Ցյուրիխի օդանավակայանի օպերատորը, Belo Horizonte International Airport-ի 30-ամյա կոնցեսիայի համար վճարել է 780 մլն դոլար:
Կառավարությունն ակնկալում է, որ կոնցեսիաները կներդնեն 5.6 մլրդ դոլար՝ Ռիո դե Ժանեյրոյի ու 2.4 մլրդ դոլար՝ Բելու Օրիզոնտիի օդանավակայաններում: