12:37 , 23 հունվար, 2014Lragir.am-ը գրում է.
Deloitte աուդիտորական ընկերությունը հրապարակել է ամենահարուստ ֆուտբոլային ակումբների ամենամյա վարկանիշը: Եռյակում են Ռեալը, Բարսելոնան և Բավարիան: Մանչեսթեր Յունայթեդը դուրս է մնացել եռյակից:
2012/13 թվականներին Ռեալն աշխատել է 519 միլիոն եվրո, իսկ Բարսելոնան՝ 483 միլիոն: Բավարիայի եկամուտներն աճել են 63 միլիոնով և հասել է 431 միլիոնի: Մանչեսթեր Յունայթեդը 424 միլիոնով զբաղեցնում է 4-րդ տեղը:
Ընդհանուր առմամբ, Եվրոպայի 20 ամենահարուստ ակումբների ընդհանուր եկամուտն աճել է 8%-ով և կազմել 5.4 միլիարդ դոլար: