Երբ կունենանք 400-500 հազար դրամ միջին աշխատավարձ, այդ ժամանակ էլ կմտածենք պարտադիր կենսաթոշակային համակարգի մասին


12:19 , 23 հունվար, 2014

Երբ կունենանք 400-500 հազար դրամ միջին աշխատավարձ, այդ ժամանակ էլ կմտածենք պարտադիր կենսաթոշակային համակարգի մասինLife.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը օպերային երգիչ, դերասան Արման Նշանյանն է, ում ծանոթ ենք նաև «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Եղբայրներ» սերիալից… Նա մեզ հետ անկեղծացավ մարդկային խնդիրների, սեփական տեսակետների, անձնական կյանքի և Հայաստան վերադառնալու դրդապատճառների մասին…

-Ինչո՞վ եք հիմա զբաղվածի՞նչ գործունեություն եք ծավալում:

-Այժմ ձայնագրությունների գործընթացի մեջ եմ, արդեն չորս երգ եմ ձայնագրել, 5-րդը պատրաստման փուլում է… Նկարահանել եմ մեկ տեսահոլովակ, կիրակի օրը ևս մեկը կնկարահանեմ: Մինչև աշուն հուսով եմ, որ բոլոր երգերն էլ տեսահոլովակներ կունենան… Մի քանիսը կլինի դրսի, մի քանիսն էլ՝ Հայաստանի լսարանի համար…

-Ի՞նչ թեմաներով երգեր են:

-Երեքը ավելի խորը փիլիսոփայական են, սիրո հետ կապ չունեն, մեկը շատ լուրջ, աշխարհի քաղաքականության թեմայով գործ է, որի կարիքը, առավել ևս հիմա, կարծում եմ՝ շատ կա: Իսկ 5-րդը սիրային երգ է…

-Անձամբ ինձ առավել հետաքրքրեցթե ինչպիսի՞ն կլինի քաղաքական հնչերանգովերգը:

-Դա բոլորին է հետաքրքրում, բայց ես չեմ ուզում դեռևս փակագծերը բացել… Կարծում եմ, երբ երգը լույս տեսնի, մեծ աղմուկ կբարձրացնի…

-Այդ երգի ծնունդը ինչի՞ արդյունք էր:

-Ես միշտ հետևում եմ իմ հոգու ճիչին… Ինձ թվում է՝ այն մարդը, ով հետապնդում է արվեստի ճանապարհը, և ոչ թե շոու բիզնեսինը, այն մարդը, որն աշխատում է ոչ թե գումարի և փառքի, այլ՝ ժողովրդի և Աստծու համար, չի կարող իր հոգու ճիչը չկատարել… Ես չեմ նայում, թե բիզնեսն ինչ է թելադրում, և թե հաջորդն ինչ քայլ պետք է անեմ, որ ավելի ճանաչված կամ պահանջված լինեմ: Ես հետևում եմ, թե ինչ է հարկավոր իմ ժողովրդին, իմ երկրին, և ինձ՝ որպես անհատ, էակ, մարդ…

-Բայց այդպես, կարծեք թե, ընդդիմություն է ձևավորվում: Դուք ձեզ ընդդիմություն համարո՞ւմ եք:

-Ես այդ իշխանություն-ընդդիմություն ասածից շատ բան չեմ ընկալում… Ազգը, պետությունը, երկիրը՝ դա ժողովուրդն է… Նույն նախագահը, վարչապետը, ցանկացած մեկը նույնպես ժողովուրդ են: Իրենք էլ եղել են ժողովրդի շարքերում և ապագայում ևս կլինեն… Ես պայքարել, պայքար, ընդդիմություն բառերը չեմ ընդունում: Կան մարդիկ, որ պայքարում են միայն նրա համար, որ դեմ լինեն գործող իշխանությանը: Բայց չէ՞ որ այդ իշխանությունը, կառավարությունը նույնպես ժողովուրդ է, ինքներս մեզ ենք վնասում… Պատերազմի ընթացքում ավելի շատ տուժում է այն հողը, որի վրա է տեղի ունենում տվյալ պատերազմը…Պետք է միասին հասկանալ, հնարավորություն ստեղծել համագործակցելու և գտնել ոսկե միջինը: Հաղթող է նաև այն մարդը, ով կարողանում է ճիշտ ընտրել իր պայքարները: Ես ինձ համարում եմ ոչ թե ընդդիմություն, այլ մի անձնավորություն, ով ժողովրդի կողքին է, և այն, ինչը լավ է իմ ժողովրդի, ընկերների, շրջապատի, երիտասարդության համար, լավ է նաև ինձ համար…

-Կարծեք թե բողոքի քաղաքակիրթ ձևը գտել եք արվեստագետներով և երիտասարդներով. հնարավոր եղավ կասեցնել տրանսպորտի թանկացումը, այժմ կենսաթոշակի պարտադիր կուտակային համակարգի «ԴԵՄ ԵՄ» ակցիան…

-Ես չեմ կարծում որևէ երկրի, պետության ներկայացուցիչ իր ժողովրդի վատը ցանկանա: Գիտե՞ք, հավատում եմ, որ այս կենսաթոշակային հարցը ի սկզբանե մտածված է եղել ի բարօրություն ժողովրդի ապագայի: Բայց դա այս պահին մեր երկրի համար չէ, դա հարուստ պետությունների համար է, որտեղ ժողովուրդը միջին ապահովված աշխատավարձ ունի, ոչ թե 40-100 հազար դրամ…Նրանց համար խնդիր չի ամսական 25-50 դոլար կամ եվրո խնայել ապագայի համար… Մեզ մոտ աշխատավարձերը շատ ցածր են, ցանկացած 20, 10 կամ 5 հազար դրամի բացակայությունն ակնհայտ զգացվում է… Երիտասարդ ընտանիքներին դա մեծ հարված է հասցնելու…Այդ 5000-ը գուցե այդ ընտանիքի երեխայի մեկ ամսվա ճանապարհածա՞խսն է… Երբ կունենանք 400-500 հազար դրամ միջին աշխատավարձ, այդ ժամանակ պետք է մտածել այս մասին…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ