Սեռական կյանքի սկիզբ. Կուսության ֆենոմեն. Սեքսոլոգիական խնդիրներ


12:10 , 23 հունվար, 2014

04095Doctors.am-ը գրում է.

Առաջարկում եմ անդրադառնալ մի կարևորագույն թեմայի, որը մարդու կյանքի մի անբաժանելի մաս է կազմում, և առանց որի ապրելն անհնար է կամ, նվազագույնը, շատ դժվար: Խոսքը սեռական կյանքի, սեքսի և այդ շրջանակներում խնդիրների մասին է: Առհասարակ, սեռահասունացման, սեռական կյանքի մասին հայկական հասարակարգում խոսվում է որքան հնարավոր է քիչ և մեծ մասամբ անադեկվատ: Իսկ սեռական կյանքում խնդիրների մասին բարձրաձայնվում է միայն այն ժամանակ, երբ դանակը հասնում է ոսկորին: Մինչդեռ առողջ, գիտակից, ռեգուլյար սեռական կյանքի առկայությունը պարտադիր բաղադրիչներից է ֆիզիոլոգիական առողջության, կայուն հոգեկանի, հորմոնալ դաշտի և նույնիսկ լավ տրամադրության համար: Մարդկությունը վաղուց հեռացել է բնությունից: Այժմ մենք սոցիալական էակներ ենք, կյանքի ընթացքում հաստատում ենք բարեկամական, աշխատանքային, ընկերական, սիրային, ամուսնական փոխհարաբերություններ: Եվ այս ամենի ֆոնի վրա մեր օրգանիզմը կարիք ունի և ստիպված է հաստատել նաև սեռական հարաբերություններ: Պարզ է, որ խնդիրներն անխուսափելի են:

Մանրամասնում է Սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար, բժիշկ-սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանը.

'Սեքսոպաթոլոգիան կամ կլինիկակական սեքսոլոգիան գիտության բնագավառ է, որն ուսումնասիրում է սեռական հիվանդությունների, նորմերի և պաթոլոգիաների ծագման, ախտորոշման բոլոր մեխանիզմները՝ հիմք ընդունելով մարդու ներանձնային և հոգեբանական ասպեկտները': Սեռական խնդիրներն, ըստ միջազգային դասակարգման, մտնում են վարքային խանգարումների մեջ: Դրանք ավելի հաճախ ֆունկցիոնալ բնույթի են, ուղղակիորեն կապված են հոգեբանական, անձնային, միջանձնային փոխհարաբերությունների խնդիրների հետ:Սակայն սեռական խնդիրները կարող են սոմատիկ կամ օրգանական պատճառներ ունենալ: 'Խանգարումների վարքային շրջանակն ուսումնասիրելու համար, պետք է դիտարկել ինչպես բնազդային, այնպես էլ կամային ռեֆլեքսների ամբողջությունը, որը պայմանավորում է անձի սոցիալական և հոգեբանական կերպը հասարակությունում',-նշում է Սևադա Հակոբյանը:

Սեքսապաթոլոգը պնդում է նաև, որ Հայաստանում մարդկանց մոտ սեքսուալ կյանքի, դրա մշակույթի և խնդիրների մասին գիտելիքները կաղում են.

'Շատ հաճախ սեռական առողջության, սեռական հոգեհիգիենայի, այս կամ այն սեռական ֆունկցիաների ու տատանումների մասին գիտելիքները բավարար չեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ