11:54 , 23 հունվար, 2014Tert.am-ը գրում է.
Հայերի, Հայաստանի խոցելիությունն է, որ ինչ–որ մի թուրք շարքային ազգայնամոլ գա հանդիպի Հայաստանի հոգևոր առաջնորդին, վարչապետին, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Արևելագիտության ամբիոնի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով թուրք ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամ Հաքան Օքթայի հետ սկանդալային պատմությանը, երբ Հայաստանից Թուրքիա վերադառնալուց հետո սոցցանցում հրապարակել էր իր «խմբակային լուսանկարները»:
«Եվ եթե զուգահեռ տանենք, ես չեմ կարծում, որ նման տարբերակ կարող էր լինել Թուրքիայում: Օրինակ՝ հայ ազգայնականներ գնան Թուրքիա և միանգամից հանդիպեն իրենց վարչապետի ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ, նկարվեն եռագույնուվ իրենց գլխավոր մզկիթի մոտ, և այլն, և այլն»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Նա բերեց իր օրինակը, երբ որպես թուրքագետ և գիտական համակարգը ներկայացնող անձ թուրք պատգամավորի հետ հանդիպելու համար բավականին ջանքեր է գործադրել , իսկ վարչապետի կամ իրենց հոգևոր առաջնորդի հետ հանդիպելու մասին անգամ չի էլ մտածել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ