Գրիպի համաճարակ չկա, բայց գրեթե ամեն ընտանիք հիվանդ ունի


11:40 , 23 հունվար, 2014

Գրիպի համաճարակ չկա, բայց գրեթե  ամեն ընտանիք հիվանդ ունիPanorama.am-ը գրում է.

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից Panorama.am-ին հաղորդում են, որ համաճարակային իրավիճակ Երևանում չկա: Սակայն այս օրերին գրեթե յուրաքանչյուր ընտանիքում գոնե մեկը հիվանդ է: 

Տարածված վիրուսն արտահայտվում է բարձր ջերմությամբ, որը մի քանի օր շարունակ չի իջնում, ինչից հետո սկսվում է հազ, որը քսան օր նվազագույնը շարունակում է տանջել մարդուն: Դեղատներն էլ ակտիվորեն հակագրիպային դեղորայք են վաճառում, ընդ որում` թանկ ու կրակ հակաբիոտիկներ: 

Շատերը բժշկի չեն դիմում, փորձում են տանը, սեփական ուժերով հաղթահարել հիվանդությունը, երբեմն էլ իրենց շռայլություն են թույլ տալիս ու  «Շտապ օգնություն» կանչում: 

ԱՆ-ից մեզ հորդորեցին զրուցել նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանի հետ, սակայն վերջինս երկու օր է չի պատասխանում հեռախոսազանգերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ