11:12 , 23 հունվար, 2014Lragir.am-ը գրում է.
Ուկրաինսկայա պրավդա թերթը գրում է, որ Կիևում վերջին 3 օրվա բախումների ժամանակ իրավապահները բռնություն են կիրառել 42 լրագրողների նկատմամբ:
Լրագրողները տուժել են ծեծի, ռետինե փամփուշտների, լուսաձայնային նռնակների հետևանքով:
Միևնույն ժամանակ գիշերը Բերկուտը հարձակվել է Ավտոմայդանի մասնակիցների վրա, ովքեր հսկողություն էին սահմանել 17-րդ հիվանդանոցի մոտ, առևանգել է մի քանիսին և կոտրել է բոլոր ավտոմեքենաները, գրում է unian.net-ը: Հատուկ ջոկատայինները պայթուցիկ սարք են նետել ավտոբուսներից մեկի մեջ:
Կիևի հիվանդանոցներում տասնյակ վիրավորներ կան: Էսպրեսո ՏՎ-ը գրում է, որ այս գիշեր առնվազն երկու ցուցարար զրկվել է տեսողությունից: