Վերադարձեք դիրքերից ԱՆՎՆԱՍ


10:32 , 23 հունվար, 2014

«Հայկական բանակը ոչ թե 22 տարվա երիտասարդ, այլ ռազմական մեծ փորձ ունեցող բանակ է, որի կազմավորման հիմքում ժողովրդի ռազմական գիտելիքներն են: Հայ զորավարների միջազգային պատերազմների ժամանակ մասնակցությունն ու կերտած հաղթանակների շնորհիվ հայկական զինված ուժերը տարեցտարի դառնում են ավելի մարտունակ և զարգացած և այդ առումով տարածաշրջանում հավասարը չունեն: Մենք խնդիրը լուծելու ենք ոչ միայն մեր երկրի սահմանների պաշտպանության, այլև աշխարհի տարբեր կետերում խաղաղության պահպանման համար: Հայկական զինված ուժերն այսօր հանդիսանում են տարածաշրջանում անվտանգության երաշխավորը» (Սեյրան Օհանյան)

«Բանակի տարին չի սկսվում և չի ավարտվում։ Այնպես, ինչպես չի սկսվում ու չի ավարտվում հայրենասիրությունը։ Այս անգամ կասեմ՝ բանակի տարին բաղկացած է 365-366 անկրկնելի և գեղեցիկ օրերից։ Բանակի յուրաքանչյուր օրը ծնունդ է։ Օրը ծնվում է՝ իր հետ բերելով իր գեղեցկությունը, իր հոգսը, իր տագնապը։ Այն, ինչ երեկ գյուտ էր, այսօր դառնում է սովորական մի բան։ Այս ծննդյան շարժման մեջ բանակի երեկվա տեսքը չի գոհացնում մեզ։ Հենց այս անբավարարվածության զգացումով էլ աչքը բացում են բանակը և նրա պատասխանատուները։ Եվ ամեն ինչ սկսվում է զրոյից։ Բանակը ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքը ապագային։ Սիրուն խոսքեր չեմ ասում, ընդամենը ճշմարտություն եմ ասում» (Վազգեն Սարգսյան)։