Պենտագոնը զինծառայողներին թույլատրել է կրոնական նպատակներով մորուք պահել և գլխափաթթոցներ կրել


10:15 , 23 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը փոփոխություն է մտցրել ներքին կանոնակարգում, որն առնչվում է կրոնական սովորույթներին, և թույլատրել է զինծառայողներին մորուք պահել, նաև գլխափաթթոցներ, շալեր և զինվորական համազգեստի համար ոչ ավանդական հագուստի տարրեր կրել։

Ինչպես տեղեկացնում է Лента.ру-ն, համաձայն նոր փոփոխության՝ զինծառայողները կարող են մորուք պահել և գլխի աքսեսուարներ կրել, եթե դա պահանջում է նրանց կրոնական համոզմունքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ