10:20 , 23 հունվար, 2014
Հերոսները չեն մահանում, հերոսները անմահանում են:
Արմեն Հովվհաննիսյան անունով հերոսը իր տեղը գրավեց անմահ հերոսների կողքին: Ցանկանում եմ, որ Եռաբլուրում այլևս հուղարկավորությունները լինեն միայն ժամ, երբ հերոսները կմահանան խոր ծերության ժամանակ: Առաջարկում եմ Արմեն Հովհաննիսյանի անունով կոչել հայկական դպրոցներից մեկը: Նրա անունը շատ դպրոցականների կստիպի նմանվել նրան և սիրել հայրենիքը:
Անկախ Հայաստան-ԲՀԿ պայքարում հաղթանակներ է գրանցում Անկախ Հայաստանը: Երեկ նա կազմակերպեց ինքնակոչ ֆեյքի ռեփորթի երեկո և ռեփորթների միջոցով փակվեց նորահռչակ ֆեյքը: ԲՀԿ-ին խորհուրդ կտամ ֆեյք բացելու չկրկնօրինակել, այլ լինել օրիգինալ:
Երեկ լուր տարածվեց, թե սահմանամերձ գյուղերի բնակիչներին տարհանել են ու այնտեղ թեժ մարտեր են ընթանում: Ախր շատ անգամներ են ապատեղեկատվություն տարածողները զգացել, որ արժանանում են հանրության հայհոյանքներին, էլ ինչո՞ւ են այդպես անում, թե՞ ամսվա հայհոյանքների պաշարն են հավաքում:
Եվրամայդանը հասավ նաև հայերին: 1993 թվականին ծնված Սերգեյ Նիգոյանը, պայքարի ընթացքում ստանալով հրազենային վնասվածքներ, մահացել է: Այս նախադասությունը հայերի շրջանում շատ չէր քննարկվի, եթե Սերգեյի անունը չավարտվեր յան-ով: Ցավակցում եմ Նիգոյաններին, իսկ Ուկրաինայի թե՛ դիմադիր, թե՛ ընդդիմադիր ժողովրդին համբերություն ու անփորձանք կյանք:
«Գորշ Գայլեր» են հայտնվել Հայաստանում: Ադրբեջանցինեը գորշ են, բայց գայլերը ազնիվ կենդանիներ են. կարելի էր նրանց անվանել գորշ բորենիներ: Ժողովուրդ ջան, գրանտակերները գորշ գայլ չէ, գորշ սողուն էլ կդառնան, միայն թե մի երկու կոպեկ փող տան իրենց: