Կիևում կալանավորվել են ակցիաների մասնակցած ուսանողներ


09:45 , 23 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի դատարանը կալանավորել է երկու ուսանողի, որոնք մեղադրվում էին Կիևի Գրուշևսկու փողոցում հունվարի 20-ին տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար։

Ինչպես տեղեկացնում է Лента.ру-ն, ուսանող Ալեքսանդր Շկրաբակն ու Անդրեյ Իվանյուկը մեկուսարանում են պահվելու մեկ ամիս՝ մինչև դատական նիստը։

Նրանց հետ ձերբակալված Անդրեյ Կոտլյարը, Վադիմ Կովալյովը, Դանիիլ Օկուլովը տնային կալանքի են դատապարտվել։ Եվս մեկ ուսանող ազատ է արձակվել «Ազատություն» կուսակցության պատգամավոր Իրինա Սեխի երաշխավորության հիման վրա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ