08:10 , 23 հունվար, 20141in.am-ը գրում է.
Բրիտանացի փոփ-երգիչ Էլթոն Ջոնն առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ծանոթացնել ռուսաստանցի միասեռական հանրության անդամների հետ: Սըր Էլթոնի խոսքերով՝ ռուս միասեռականները ճնշման են ենթարկվում` միասեռականության քարոզն արգելող նոր օրենքի պատճառով: Այս մասին գրում է BBC-ն:
Նշենք, որ Պուտինը հերքել է իր` հոմոֆոբ լինելու մասին լուրերը և ակնհայտ միասեռական Էլթոն Ջոնին անվանել «հայտնի մարդ և երաժիշտ»:
Երգչի խոսքերով` վերջերս ընդունված օրենքն ազդել է իր ծանոթ ռուս միասեռականների կյանքի վրա, ովքեր ենթարկվում են սպառնալիքների, վիրավորանքների և ծեծի: