01:32 , 23 հունվար, 2014
«Հայ ժողովուրդն ինքը պետք է տա վճիռը, և որպեսզի կարողանա գիտակցաբար արտահայտել իր կամքը, պետք է հստակ և հանգամանորեն իմանա, թե ինչի համար է ոսոխը գալիս և ինչու է նա այդքան անողոք»: ԶԱՐԵՎԱՆԴ գրախանութներից ձեռք բերեք «Հանուն Հայրենիքի» ՀԿ-ի հրատարակության պատրաստած «Գորշ գայլեր» գիրքը և տեղեկացեք նրանց իրական նպատակների մասին:
ՊԱՆԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ ԿԱՄ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐ» ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԵՂԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ
Երկիրն այսօր աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների շեմին է: Հայաստանի Հանրապետությանն ուղղված նորագույն մարտահրավերները շարունակում են սպառնալ քսանամյա կենսագրություն ունեցող նորանկախ պետության գոյությանը: Այժմ, առավել քան երբևէ, պետք չէ կորցնել զգոնությունը նոր` «եվրոպական» կերպ ու ձև ստացած, բայց նպատակով և բովանդակությամբ նույնը մնացած պանթուրքական նկրտումներին դիմագրավելու համար: Պետք է քաջ գիտակցել, որ թուրքական հասարակական կյանքի հիմնական առանձնահատկությունը թուրքիզմն է, առաջին հերթին այլամերժ թուրքական ազգայնամոլությունը: Ներկա աշխատանքը մի փորձ է ասպարեզում եղած, թեմային առնչվող նյութերի (գիտական աշխատանքներ, համացանցի էջեր, համասփյուռի, ձայնասփյուռի կայաններ, հոդվածներ) միջոցով ճանաչել ու հասկանալ այն իրական վտանգը, որի անունը գորշգայլական ազգայնամոլություն է:
Կից նյութն՝ այստեղ