Ավտովթար Երևանում. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց (Լուսանկարներ)


00:50 , 23 հունվար, 2014

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ` հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում, 26-ամյա Նարեկ Կարապետյանը վարելով Mercedes-Benz G320 մակնիշի 11 AA 118 համարանիշի ավտոմեքենան, Արշակունյաց փողոցում հարվածել է, ըստ նախնական տեղեկությունների թիվ 30 շենքի մոտ կայանված Շեվրոլե մակնիշի 2 տաքիս ավտոմեքենաների: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքնով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, վիրավորներին օգնություն են ցուցաբերել վթարի հարևանությամբ գտնվող շենքերի բնակիչները: Վթարի մասին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանագել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից վթարի վայր են ժամանել հրշեջ փրկարաները` 1 մարտական հաշվարկով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ